Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․09․20 (թարմացվող)
17:53 - 17 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․09․20 (թարմացվող)

14։49- Կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1.02։ Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։ Ընդամենը մի քանի օր առաջ այն ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին։ [Առողջապահության փոխնախարար]

 

13։27- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։40- Վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է՝ հասնելով 257 եւ 295-ի. ճիշտ է, հայտնաբերման տոկոսը բավականին բարձր է՝ երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝ 4135, սակայն, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը: Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ թեստավորման մեջ տոկոսային աճ է նկատվում՝ այսօր արդեն մոտ 7 տոկոս, ինչը մտահոգիչ է: Նա նշեց, որ աճը կապված է մինչդպրոցական շրջանի եւ տեղաշարժի ակտիվացման, մինչդպրոցական առեւտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու հետ:

 

11։00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։56- Թարմացում  17.09.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 46671 (+295) (6․8%)
Առողջացածներ - 42231 (+162)
Փաստացի բուժվողներ -3232 (+131)
Ընդհանուր թեստեր - 252158 (+4319)
Մահվան ելքեր - 925 (+2)
Մահվան ելքեր այլ պատճառով –283 [ՀՀ ԱՆ]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել