20:21- Այսօրվանից Իսրայելը 3 շաբաթով կրկին լոքդաուն հայտարարեց, երկրով մեկ նորից խիստ սահմանափումներ են մտցվել, բնակիչներին տնից 500 մետրից ավելի հեռանալը արգելվում է։ Բացառությունները վերաբերում են աշխատավայրերին, որոնք այդ ընթացքում չեն փակվի։ 

 

14:23- Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարն ասել է, որ կորոնավիրուսը երկրով մեկ արագ տարածվում է, յուրաքանչյուր 8-րդ օրը հոսպիտալացվողների քանակը կրկնապատկվում է։ Վարակի հետևանքով մահացածների քանակով Բրիտանիան աշխարհում 5-րդն է՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից ու Մեքսիկայից հետո։ 

 

12։51- Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 5,905 նոր դեպք է հայտնաբերվել։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 805, Սանկտ Պետերբուրգում՝ 206 և Ռոստովի շրջանում՝ 172: Վերջին օրվա ընթացքում լիովին ապաքինվել է 5,339 մարդ, մահացել՝ 134-ը: Երկրում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսի 1,091,186 դեպք, գրանցվել է 19,195 մահ, բուժվել է 901,207 մարդ: |shantnews.am|

 

11։48- Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 182-ով: Վարակվածների ընդհանուր թիվը 3,119 է: Վերջին մեկ օրում ապաքինվել է 13 մարդ, պանդեմիայի ողջ ընթացքում ապաքինվածների թիվը  1,435 է, մահվան ելքերով դեպքերը 19-ն են: |aliq.ge|

 

11։41- Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են դպրոցներում պարապմունքները վերսկսելու օրը COVID-19-ի համավարակի ֆոնին: Քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի խոսքով՝ Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտի մասնագետներն իրեն ծանուցել են, որ այս պահին ամեն ինչ պատրաստ չէ ուսումնական հաստատություններում աշխատանքը լրիվ ծավալով վերսկսելու համար։ |armenpress.am|

 

11։19-  Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 30,2 միլիոնին, վարակի զոհ է դարձել ավելի քան 946 հազար մարդ, ապաքինվել է շուրջ 20,5 միլիոնը: Եվրոպայում նոր վարակակիրների թիվը գերազանցել է մարտ ամսվա առաջին գագաթնակետը: ԱՄՆ-ն շարունակում է առաջինը մնալ դեպքերի քանակով: Իսրայելում արդեն ուժի մեջ է մտել խիստ կարանտինը գարնան օրինակով: Ուկրաինայում վերջին օրերին ամեն օր մոտ 3,5 հազար նոր դեպք է հայտնաբերվում: |azatutyun.am|

 

10։38- Թուրքիայում սեպտեմբերի 17-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 66 մարդ, հաստատվել է վարակի 1,648 նոր դեպք, ապաքինվել է  1,143 մարդ: Երկրում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 298,039 և մահվան 7,315 դեպք։ |ermenihaber.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․09․20