ԱՀ պաշտպանության նախարարը հանդիպել է սպաների հետ
14:33 - 19 սեպտեմբերի, 2020

ԱՀ պաշտպանության նախարարը հանդիպել է սպաների հետ

Սեպտեմբերի 19-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ:

Այս մասին տեղեկացնում է  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս այսուհետ ևս աչքի կընկնեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

Առաջխաղացման ներկայացված սպաները շնորհակալություն են հայտնել պաշտպանության բանակի հրամանատարին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը վերադաս հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել