Անգելը Մերկելը ՄԱԿ-ին միասնության ու փոփոխություններ իրականացնելու կոչ է արել

 |factor.am|
13:48 - 22 սեպտեմբերի, 2020

Անգելը Մերկելը ՄԱԿ-ին միասնության ու փոփոխություններ իրականացնելու կոչ է արել |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ հանդես է եկել տեսաուղերձով՝ իր անհանգստությունը հայտնելով կազմակերպությունում թիմային ոգու պակասի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Մերկելի՝ ՄԱԿ-ը հաճախ չի հասցնում իր իդեալների հետևից, քանի որ կազմակերպության առանձին անդամների շահերը կարգավորված համակարգին խանգարում են ինչպես հարկն է աշխատել։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը սխալ է համարել այն մարդկանց դիրքորոշումը, որոնք կարծում են, թե միայնակ կհաջողվի հաղթահարել խնդիրները։

«Մեր հաջողություններն ու անհաջողությունները կիսում են բոլոր անդամ երկրները»,- նշել է նա՝ ընդգծելով, որ համաշխարհային խնդիրները պահանջում են համագործակցություն բոլոր մակարդակներում՝ օրինակ բերելով COVID-19-ի համաճարակը։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել