Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․09․20 (թարմացվող)
16:16 - 22 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․09․20 (թարմացվող)

14:54- Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա սեպտեմբերի 18-ից ստանում է հիվանդանոցային բուժում:

 

11:35- Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի 12 նոր դեպք: Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկն էլ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։56- Թարմացում  22.09.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 47667 (+115) (13.9%)
Առողջացածներ - 42676 (+39)
Փաստացի բուժվողներ -3765 (+73)
Ընդհանուր թեստեր - 266066 (+825)
Մահվան ելքեր - 938 (+2)
Մահվան ելքեր այլ պատճառով –288 (+1) [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել