Հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները
15:50 - 23 սեպտեմբերի, 2020

Հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես կարանտինի շրջանում սահմանված անվտանգության պարտադիր կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։

Հրամանով սահմանված է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, ում կողմից և նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։

Դպրոցական հաստատություններում, մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել ՝

  • դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցներ,

  • ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ),

  • թափոնների հեռացման համար փակվող «գտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ,

  • հեռահար ջերմաչափ։

Անհրաժեշտ է կազմակերպել կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես․

  • մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար,

  • մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար,

  • սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում,

  • առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին Հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ,

  • ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև հեռավար եղանակով կազմակերպվող խմբակները:

Հրամանը սահմանում է նաև հաստատությունների ախտահանմանը, սովորողների սննդի կազմակերպմանը, սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները։

Մանրամասները՝ հղումով
http://www.moh.am/images/legal-606.pdf?fbclid=IwAR1yAtdIQtacNvyqHIYvHLd3yoZGwLQ2ao0O6Lvfs615lMB4s7-M5uGoB3E


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել