Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․09․20 (թարմացվող)
18:05 - 23 սեպտեմբերի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․09․20 (թարմացվող)

17:30-  Սեպտեմբերի 24-ից 25-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է, քանի որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտորոշման կապակցությամբ ինքնամեկուսացվել է: Ենթադրվում է, որ գագաթնաժողովը կգումարվի հոկտեմբերի 1-ին: |azatutyun.am|

 

15:45-   Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 227 դեպք: Ստացիոնար վերահսկողության ներքո շարունակում է մնալ 836 պացիենտ, կարանտինում է 5390 մարդ: Այսօր գրանցվել է 24-րդ մահը: |aliq.ge|

 

12:25- Թուրքիայում սեպտեմբերի 22-ին կորոնավիրուսից մահացել է 65 մարդ։ 1 օրում հաստատվել է կորոնավարակի 1․692 նոր դեպք, գրանցվել է ապաքինման  1.261 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 269.696 մարդ, արձանագրվել է վարակման 306.302 և մահվան 7․639 դեպք։ |ermenihaber.am|

 

11:35- Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 31,6 միլիոնը, հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է 971 հազարին, բուժվել է շուրջ 21,7 միլիոն մարդ: Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը վերջին շրջանում աճում է՝ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցային մահճակալների ավելի քան 80 տոկոսը զբաղված է:  ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը Ուկրաինային խորհուրդ է տալիս համաներում իրականացնել, քանի որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային անվտանգության կանոնները պատշաճ չեն պահպանվում: |azatutyun.am| 

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․09․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել