factor.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Խիստ մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով: Կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել ՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն հարգել:
Այս դժվարին ժամանակներում իմ մտքերը խաղաղ բնակիչների հետ են՝ ներառյալ երեխաների, կանանց և ծերերի, որոնք ստեղծված իրավիճակում ամենախոցելին են։ Եվրոպայի խորհրդի անունից կոչ եմ անում անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը՝ մարդկային կյանքերը պաշտպանելու և ռազմական բախումներից զերծ պահելու համար: Ջանք չպետք է խնայել իրավիճակի սրումը կասեցնելու համար:
Վերահաստատում ենք մեր աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` օգնել մեր անդամ պետություններին՝ այս հակամարտության խաղաղ հանգուցալուծումը գտնելու համար»,- հայտարարության մեջ նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
comment.count (0)