armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Մակրոնը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գոտում զինված հակամարտությամբ եւ ընդգծել բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման կարեւորությունը:
Ալիևն իր հերթին Լեռնային Ղարաբաղի շփման գոտում տիրող առկա իրավիճակի համար մեղադրել է Հայաստանի գործող իշխանություններին։
comment.count (0)