ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև |armenpress.am|
15:21 - 28 սեպտեմբերի, 2020

ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև |armenpress.am|

armenpress.am: Լեռնային  Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր փուլը կրկին հանգեցրեց արյունահեղության, մարդկանց մահվան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - գրել է Մեդվեդևը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է արել հանդարտվել, դադարեցնել սրացումը, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, հակառակ դեպքում աղետից խուսափել հնարավոր չէ:

«Ես  բազմիցս համոզվել եմ դրանում, այդ թվում նաև այն ժամանակ, երբ ես Ռուսաստանի Դաշնությունից միջնորդ էի հանդես գալիս երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում: Այժմ բոլոր կողմերը պետք է հանդարտվեն», - գրել է Մեդվեդևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել