Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ղարաբաղում կատարվող իրադարձությունները ողբերգություն են, և Ռուսաստանը շատ անհանգստացած է |ria.ru|
12:50 - 07 հոկտեմբերի, 2020

Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ղարաբաղում կատարվող իրադարձությունները ողբերգություն են, և Ռուսաստանը շատ անհանգստացած է |ria.ru|

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ղարաբաղում կատարվող իրադարձությունները ողբերգություն են, և Ռուսաստանը շատ անհանգստացած է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Սա ողբերգություն է։ Մենք շատ անհանգստացած ենք, քանի որ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրող մարդիկ մեզ համար օտար չեն», - ասել է  Պուտինը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Ռուսաստանում ապրում է շուրջ երկու միլիոն ադրբեջանցի և ավելի քան երկու միլիոն հայ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել