shantnews.am: «Հորիզոն»-ի նկարահանող խումբն Արցախում առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։
«Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասաց Վահրամ Պողոսյանը։
Ըստ նրա՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ հենց այդ գրոհայինները հարձակվել են ու առաջին իսկ հանդիպած առանձնատները հրկիզողներն են։
«2016թ․-ի ցավալի պատմությունը, որ տեղի ունեցավ Թալիշում, մենք ունեցանք նաև այս անգամ՝ Հադրութում, քանի որ նրանք մի առանձնատան մեջ սպանեցին անպաշտպան մորը և նրա հաշմանդամ որդուն»,- փաստեց Պողոսյանը։
«Այդ գրոհայինների ջախջախման մասին տեղեկություններ են շրջանառվում, արդյո՞ք հաստատվել է դրանց իսկությունը»․-հարցրեց Արտյոմ Երկանյանը։
«Իհարկե, պաշտպանության բանակն անմիջապես անցել է համապատասխան գործողությունների և վնասազերծել է հակառակորդի գրոհային ջոկատը»,- վստահեցրեց Վահրամ Պողոսյանը։
comment.count (0)