Թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ ԶՈՒ-երին․ Արծրուն Հովհաննիսյան
22:17 - 11 հոկտեմբերի, 2020

Թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ ԶՈՒ-երին․ Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 11-ին որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմը լիարժեք չի պահպանվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հրադադարից հետո Ստեփանակերտը երեկ գիշերը հրթիռակոծվել է նույն տրամաչափի կրակային միջոցներով՝ հեռահար համազարկային կայանքներով, ինպես հրադադարից առաջ»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Արբեջանի կողմից կիրառվող զինատեսակներին՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ մենք հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները։ 

«Մասնավորապես, օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական F-16 վեց միավոր կործանիչների պատսպարմամբ եւ ուղեկցմամբ՝ թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ ԶՈՒ-երին։ Այդ գործողությունները կասեցնում են ՊԲ ՀՕՊ միջոցները»,- նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ադրբեջանական կողմի կեղծ հայտարարությունները եւս շարունակվել են, թե հայկական ԶՈՒ-երը եւս խախտում են հրադադարը եւ կիրառում են մեծ տրամաչափի զինատեսակներ։

«Ադրբեջանը նորից փորձում է իր հետագա գործողությունների համար սադրանքի հիմքեր ստեղծել»,- հավելեց նա։

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՊՆ-ն հստակ հայտարարել է՝ մինչեւ հրադադարի լիարժեք պահպանում չլինի, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատել, դիակները լիովին դուրս բերվել չեն կարող։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել