Հադրութ քաղաքը մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է․ Արծրուն Հովհաննիսյան
22:24 - 12 հոկտեմբերի, 2020

Հադրութ քաղաքը մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է․ Արծրուն Հովհաննիսյան

Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հադրութ քաղաքը մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ է»,- ընգծեց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մինչև ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են:

«Գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացումներ են տեղի ունենում: Այդ ընթացքում հակառակորդը, փորձելով պատսպարվել մեր զինված ուժերի հարվածներից, գիշերային ժամերին փորձում է զորքերի վերախմբավորումներ և համալրումներ իրականացնել, որ վաղ առավոտյան ամեն օր կրկնվող մեթոդով վերսկսկի հարձակողական գործողությունները»,- հավելեց նա։

Անդրադառնալով գերիների փոխանակմանը՝ Հովհաննիսյանն ասաց․

«Գերիների և դիակների փոխանակում չի կատարվում մի քանի հասկանալի պատճառներով, որոնցից մեկն այն է, որ ընդունելով այդ պայմանները` գերիների և դիակների փոխանակումը պետք է իրականացվի այն միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնելու են մարտական գործողությունների շրջան, ինչն Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի ընդունում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել