Հայկական կողմի բոլոր կորուստները իդենտիֆիկացնելուց հետո հրապարակվում են․ ՊՆ ներկայացուցիչ
22:45 - 12 հոկտեմբերի, 2020

Հայկական կողմի բոլոր կորուստները իդենտիֆիկացնելուց հետո հրապարակվում են․ ՊՆ ներկայացուցիչ

Խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել, չհիմնավորված խոսակցությունները չբերել հարթակներ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ իպատախսան այն հարցի, թե հայկական կողմի կորուստներն անհամեմատ ավելի շատ են, քան ներկայացվում են։

«Հայկական կողմի բոլոր կորուստները իդենտիֆիկացնելուց հետո հրապարակվում են»,- ընդգծեց նա։

Ի պատասխան հարցի, թե արդյո՞ք թշնամու կորուստների թարմացումները հրապարակելիս հաշվարկում են նաև հայկական կողմի առգրաված զինտեխնիկան, Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդի կորցրած սպառազինության ամենօրյա թարմացումներում տալիս են միայն խոցված տեխնիկան։

«Ընդ որում, պետք է ասեմ, որ անցնող ժամերի ընթացքում երեք ԱԹՍ է խոցվել, մեկ ինքնաթիռ, երեք զրահատեխնիկա, և մոտ 200 ադրբեջանցի է սպանվել»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Արցախ հյուսիսային հատվածի իրադրությանը՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ Քարվաճառում էլ կան մարտական գործողություններ, այսօր խոցված ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել:

«Այլ մանրամասներ չեմ կարող ասել: Մարտերը գուցե ինտեսնիվությամբ զիջում են հարավում տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել