Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել մեկ տեղամասում․ թույլ ենք տվել վերցնել մի քանի դի, մենք էլ ենք վերցրել․ Արծրուն Հովհաննիսյան
22:29 - 13 հոկտեմբերի, 2020

Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել մեկ տեղամասում․ թույլ ենք տվել վերցնել մի քանի դի, մենք էլ ենք վերցրել․ Արծրուն Հովհաննիսյան

Ըստ էության, 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանակն երեք-չորս բանակային կորպուսները, մեծ հաշվով, մեծ գովելու բան չունեն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած միջազգային, օտարազգի ռազմական փորձագետ կհաստատի իմ ասածը։ Այս ամենից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ՝ դրանք ներկայացնելով որեւէ բնակավայրի գյուղապետարան, քաղաքապետարան եւ այլն»,- ընդգծեց նա։

Պատասխանելով հրադադարի ժամանակ զոհերի դիերը վերցնելու վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ հրադադարի պայմանավորվածությունը փորձել են իրականացնել ընդամենը մեկ տեղամասում։

«Թույլ ենք տվել վերցնել մի քանի դիակ, մենք էլ ենք վերցրել, եւ անմիջապես դադարեցվել է գործընթացը, քանի որ հրադադարը խախտվել է, միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- հավելեց նա։

Անդրադառնալով ԱԹՍ-ների դեմ պայքարելու միջոցների վերաբերյալ հարցին, ՊՆ ներկայացուցիչն վստահեցրեց, որ աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի։

«Սրա մասին խոսվում է վերջին քսան տարում ողջ աշխարհում, ամենաառաջատար երկրներում, ամենաառաջատար ռազմական ակադեմիաներում։ Չկա ոսկե լուծում ԱԹՍ-ների դեմ, դրանք մինիատյուր տեխնոլոգիաներ են, կոմպլեքս լուծումներ պիտի կիրառվեն՝ հայտնաբերող, հավաստանշող, խոցող, պայքարող միջոցառումների ընդհանրություն։ Ժամանակակից պատերազմների ընթացքում ԱԹՍ-ները ամենաշատ գլխացավանք ներկայացնող զինատեսակներից են»,- եզրափակեց ասուլիսը Արծրուն Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել