Զայնետդինովը ներկայացրել է, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավվումը |armenpress.am|
21:30 - 14 հոկտեմբերի, 2020

Զայնետդինովը ներկայացրել է, թե որ դեպքում է հնարավոր ԼՂ-ում ՀԱՊԿ խաղաղապահների ներգրավվումը |armenpress.am|

armenpress.am:  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու և բոլոր հակամարտող կողմերի համաձայնության դեպքում:  

Այս մասին ՏԱՍՍ-ի  հետ զրույցում ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ մամուլի քարտուղարը վկայակոչել է Կազմակերպության՝ 2007 թվականի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը:

Նրա խոսքով ՝ կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահ գործունեության  մասին որոշումն ընդունվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից:  ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման դեպքում նույնպես պարտադիր կարգով պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:

«Որոշումն ընդունվում է ՝ հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունը ՝ իր տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին անդամ պետության պաշտոնական դիմումի կամ ՀԱՊԿ-ի մեջ չմտնող պետության տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա», - նշել է Զայնետդինովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել