Սփյուռքից մեծ թվով հայեր Հայաստան ժամանելու ցանկություն են հայտնել |armenpress.am|
23:32 - 14 հոկտեմբերի, 2020

Սփյուռքից մեծ թվով հայեր Հայաստան ժամանելու ցանկություն են հայտնել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերն Հայաստան ժամանելու և հայրենիքին իրենց ֆիզիկական աջակցությունը ցուցաբերելու ցանկություն են հայտնել: Այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նրանց խնդրելով Հայաստան ժամանելուց հետո համագործակցել գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

«Կան մեծ թվով մեր հայրենակիցներ, որոնք ցանկանում են ներկա լինել հայրենիքում ու իրենց անմիջական ֆիզիկական աջակցությունը ցուցաբերել այս պայքարում:  Ունենք բազմաթիվ բժշկական խմբեր, որոնք եկել են հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, այդ հոսքն էլ շարունակվում է: Մենք քաջալերում ենք նման հոսքը և լուրջ աջակցության կարիք ունենք, մեր բժիշկները քաջաբար պայքարում են յուրաքանչյուրի կյանքի համար, սակայն նրանց հնարավորություններն էլ սահմանափակ են, հետևաբար, որքան օգնություն ստանանք, այնքան լավ:

Այլ հմտությունների ու այլ հնարավորությունների տիրապետող մյուս անձանց, որոնք գալիս են Հայաստան կամ մտադիր են գալ Հայաստան, կրկին խնդրում եմ համագործակցել գրասենյակի հետ, որպեսզի ձեր կարողություններն օպտիմալ ձևով օգտագործվեն այս իրավիճակում»,- ասաց Սինանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել