Սինանյանը կարևորում է միջազգային հանրության մոտ ԼՂ խնդրի մասին ճիշտ հասարակական կարծիքի ձևավորումը |armenpress.am|
23:57 - 14 հոկտեմբերի, 2020

Սինանյանը կարևորում է միջազգային հանրության մոտ ԼՂ խնդրի մասին ճիշտ հասարակական կարծիքի ձևավորումը |armenpress.am|

armenpress.am:  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևոր է համարում, որ միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հակամարտության վերաբերյալ ճիշտ հասարակական կարծիք ձևավորվի: Այս մասին Սինանյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ամբողջ սփյուռքում շատ կարևոր է նաև հասարակական կարծիքի ձևավորման մեջ մեր հայրենակիցների դերը, որովհետև այսօր Թուրքիան և Ադրբեջանն ապականել են ամբողջ մեդիան, ապականել են ամբողջ հասարակական կարծիքը կեղծ տեղեկություններով Արցախում տեղի ունեցողի մասին: Սրա հիմնական հակակշիռը մեր սփյուռքի կողմից տարվող աշխատանքներն են, որոնք շատ ինտենսիվ են, բավական արդյունավետ և, որի անհրաժեշտությունը մենք շատ ենք զգում»,- ասաց Սինանյանը:

Գլխավոր հանձնակատարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունները վարձել են նաև լոբբիստական խմբեր, որոնք աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում իրենց համար նպաստավոր կարծիքի ձևավորման համար, որին պետք է հետևի հայկական սփյուռքի պատասխանը:

«Սփյուռքում աշխատում են բոլորը, այս աշխատանքն էլ պետք է շարունակական լինի, որպեսզի կարողանանք հասնել մեզ ցանկալի արդյունքին: Տարբեր երկրներում տեղի են ունենում ցույցեր, կան նաև նախաձեռնություններ տարբեր մակարդակներով, որպեսզի մենք հասնենք երկու կարևոր նպատակի` Արցախի անկախության ճանաչում ու թուրք-ադրբեջանական, ահաբեկչական գործողությունների դատապարտումը տարբեր պետությունների կողմից»,- նշեց Զարեհ Սինանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել