Ալիևը France24-ի եթերում կեղծ հայտարարություններ է արել |fip.am|
22:37 - 15 հոկտեմբերի, 2020

Ալիևը France24-ի եթերում կեղծ հայտարարություններ է արել |fip.am|

fip.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 14-ին հարցազրույց է տվել «Ֆրանս 24» (France 24) հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին և պատասխանել մի շարք հարցերի։ Ալիևը, սակայն, հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններ, որոնք կներկայացնենք ստորև։

Սիրիացի վարձկանների մասին ապացույցներ ունեն բոլորը, բացի Ալիևից 

France24-ի լրագրողը Ալիևին հարց է ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սիրիացի վարձկանների մասին փաստեր ունենալու վերաբերյալ հայտարարության մասին, որոնց կապակցությամբ Ալիևը պահանջել էր, որ Մակրոնը ներողություն խնդրի: «Ես դեռ սպասում եմ ապացույցների: Ինձ ոչ մի ապացույց չի ներկայացվել: Ոչ մի ապացույց չի ներկայացվել մեր մյուս պաշտոնյաներին»,- ի պատասխան, ասել է Ալիևը։ 

Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Թուրքիայի միջնորդությամբ սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկելու մասին փաստեր ունենալու մասին հայտարարություն արել էր սեպտեմբերի 30-ին՝ ԵՄ գագաթնաժողովի ընթացքում: Ահաբեկչական կազմակերպություններից վարձկան գրոհայինների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխվելու մասին հայտարարություն էր արել նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը: 

Սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանում  գտնվելու մասին հրապարակումներ արել են մի շարք հեղինակավոր լրատվականներ: The Economist-ը հոկտեմբերի 11-ին գրել էր, որ «ապացույցները գնալով ավելանում են, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի վարձկանների է ուղարկել Ադրբեջանի համար կռվելու», իսկ CNN-ը զրուցել էր սիրիացու հետ, որը գրանցվել էր Ադրբեջան գնալու համար: Ներկայացնում ենք միջազգային լրատվականների՝ այս թեմայի վերաբերյալ հոդվածները։ 

Սիրական մամուլում և սոցցանցերի սիրիացի օգտատերերի հրապարակումներում երևում են նաև Ադրբեջանում զոհված վարձկանների լուսանկարներն ու անձնական տվյալները: Վարձկանների՝ Արցախյան հակամարտությունում ներգրավված լինելու փաստերին անդրադարձել է նաև «Փաստերի ստուգման հարթակը»:

Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները

Հարցազրույցում Ալիևը հայտարարեց, որ իրենց թիրախում միայն ռազմական օբյեկտներն են եղել. «Մենք երբեք միտումնավոր չենք հարձակվում գրավյալ տարածքների որևէ քաղաքի կամ գյուղերի խաղաղ բնակիչների վրա»: 

Սակայն իրականությունն այլ է։ Պատերազմի առաջին իսկ օրերից Ադրբեջանի զինված ուժերի թիրախում էին նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը հրթիռակոծեց և հրետանակոծեց մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ քաղաքներ։ Առաջին զոհերն էլ խաղաղ բնակիչներ էին: Մարտունիում հրթիռակոծության հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվեցին մեկ տարեց կին և նրա 9-ամյա թոռը: Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում հայտնաբերվել էին թուրքական և իսրայելական արտադրության  հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։ Արցախի մայրաքաղաքում վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հրետակոծության տակ են հայտնվել դպրոցներ և մանկապարտեզներ: Ռազմական գործողությունների երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի հրետակոծության արդյունքում Արցախում 9-ամյա երեխա էր զոհվել:

Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներին և խաղաղ բնակչությանը թիրախավորելու ապացույցները շատ են: «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողներն օրերս եղել էին հրթիռակոծությունների ենթարկված Մարտունի քաղաքում և տեսանկարահանել այն: Ի հակառակ Ալիևի մյուս հայտարարության, թե Հայաստանը քաղաքացիական ենթակառուցվածքների մոտ է տեղադրում ռազմական տեխնիկան, Մարտունի քաղաքում և հատկապես հրթիռակոծությունից վնասված հատվածներում ռազմական օբյեկտներ չեն եղել:

Կարդալ ավելին՝ fip.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել