Մեր տեսածը «դրոնային ցեղասպանություն» է, փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել. գերմանացի պատգամավոր
 |armtimes.com|
21:02 - 18 հոկտեմբերի, 2020

Մեր տեսածը «դրոնային ցեղասպանություն» է, փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել. գերմանացի պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոյթերը Արցախում իրենց տեսածը որակեց որպես «դրոնային ցեղասպանություն»՝ հավելելով, որ ակնհայտ է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը: Այս մասին նա ասաց այսօր Արցախում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

«Շատ կարևոր է արձանագրել, որ սա փոքր կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ։ Մենք այստեղ ենք, որ եվրոպացիներին ցույց տանք իրականությունը։ Ուզում ենք փորձել լուծում գտնել Արցախի համար։ Մենք մտածում ենք, որ Մինսկի պրոցեսը չի գործելու։ Շատ մարդիկ դեռ պետք է հասկանան որն է խնդիրը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերն են հրթիռակոծել, օգտագործել են միջազգային արգելված զենքեր»,-ասաց նա՝ հավելելով, որ մտավախություն ունեն, թե հնարավոր է այստեղ նոր ցեղասպանություն կատարվի։

«Հիմա փորձում ենք արտերկրում բնակվողներին ցույց տալ, որ այստեղ փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել, մենք փորձում ենք այնպես անել, որ աշխարհում բոլորը տեղեկանան իրականության մասին, դրա դեմ սկսեն քայլեր ձեռնարկել։ Մենք ուզում ենք, որ այս պատերազմը սանձազերծած կողմերի նկատմամբ սանկցիաներ կիրառենք»,-նշեց Քոյթերը:

Պատգամավորները վստահեցրել են, որ պատրաստ են խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել