Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը
 |tert.am|
12:37 - 19 հոկտեմբերի, 2020

Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գերմանացի խորհրդարանականներին սեփական նախաձեռնությամբ Արցախ այցելելու և պատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության խնդիրները տեղում ուսումնասիրելու համար՝ հույս հայտնելով, որ դրանք օբյեկտիվ կերպով կներակայացվեն Գերմանիայի ժողովրդին և իշխանությանը:

Իր հերթին Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն նախագահին է ներկայացրել պատվիրակության ստացած տպավորություններն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին։ Գերմանացի պատգամավորի խոսքով՝ հակամարտությունն ուժային մեթոդով լուծելու պաշտոնական Բաքվի որդեգրած տարբերակին հակազդելու լավագույն միջոց կարող է հանդիսանալ Արցախի անկախության ճանաչումը տարբեր պետությունների, այդ թվում` եվրոպական երկրների կողմից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել