Ռուսական պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադառնալու առնչությամբ 7 երկրների դեմարշին միացել է նաև Շվեդիան |tert.am|
09:56 - 02 հուլիսի, 2019

Ռուսական պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադառնալու առնչությամբ 7 երկրների դեմարշին միացել է նաև Շվեդիան |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Շվեդիայի ներկայացուցիչները միացել են Ուկրաինայի և 6 այլ երկրների հայտարարությանը, որոնք դեմարշ են հայտարարել ռուսական պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադառնալուց հետո: Այդ մասին Радио НВ-ի եթերում հայտարարել է ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության նախագահ Վլադիմիր Արյևը, գրում է korrespondent.net-ը:

«Հայտարարությանը միացել են նաև Շվեդիայից պատգամավորները»,- ասել է նա:
Արյևը նաև պատմել է, որ Լեհաստանն աջակցություն է հայտնել ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի դեմ նոր բանաձև պատրաստելու նախաձեռնությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել