ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ զոհվածների դիերը մարտադաշտում թողնելը հիվանդությունների բռնկման հանգեցնի |hetq.am|
12:24 - 21 հոկտեմբերի, 2020

ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ զոհվածների դիերը մարտադաշտում թողնելը հիվանդությունների բռնկման հանգեցնի |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) քիչ հավանական է համարում, որ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների մարմինները մարտի դաշտում թողնելը հիվանդությունների բռնկման պատճառ դառնա: «Եթե անձը չի մահացել խիստ վարակիչ հիվանդությունից, հասարակության համար ռիսկն աննշան է»,-այս մասին հայտնել են կազմակերպության տարածաշրջանային գրասենյակից՝ ի պատասխան մեր հարցի, թե ինչ առողջապահական ռիսկեր է պարունակում հակամարտության գոտում դիակները թողնելը։ 

ԱՀԿ-ն ընդգծել է, որ որոշակի հանգամանքներում դիակների առկայությունը կարող է դիարեայի (փորլուծություն) վտանգ առաջացնել, օրինակ՝ այն դեպքում, երբ մարդիկ խմեն դիակների կղանքից աղտոտված ջուրը։ Սակայն, ըստ կազմակերպության, խմելու ջրի սովորական վարակազերծումը բավարար է ջրային հիվանդությունները կանխելու համար:

«Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է զինված հակամարտությունները, հակամարտոող կողմերը պարտավոր են հավաքել և տարհանել զոհվածներին` առանց տարբերակելու, թե որ կողմի համար են նրանք պայքարել:

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել