Ստոլտենբերգը չպատասխանեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ Ղարաբաղ վարձկաններ փոխադրելուն առնչվող հարցին
 |azatutyun.am|
20:19 - 23 հոկտեմբերի, 2020

Ստոլտենբերգը չպատասխանեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ Ղարաբաղ վարձկաններ փոխադրելուն առնչվող հարցին |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե որքանով է ընդունելի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, Սիրիայից մահմեդական գրոհային վարձկաններ է փոխադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Արձագանքելով այդ հարցին` Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հակամարտության և հատկապես խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ:

«Մենք կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում այն մասին, որ ռազմական գործողություններն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, մենք սատարում ենք խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կոչ ենք անում դադարեցնել կրակը, գտնել դիվանագիտական, խաղաղ լուծում»,- ասել է Ստոլտենբերգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել