Թրամփ. «Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում առաջխաղացում է արձանագրվել»
 |azatutyun.am|
21:17 - 23 հոկտեմբերի, 2020

Թրամփ. «Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում առաջխաղացում է արձանագրվել» |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարել է, թե «Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ»:

ԱՄՆ ղեկավարի փոխանցմամբ, ինքը որպես միջնորդ է մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Այդ մասին Թրամփն ասել է Վաշինգթոնում Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ զրույցում:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Թրամփն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում լավ առաջխաղացում է արձանագրվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել