armenpress.am: Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները: Genocidewatch-ն անդրադառնում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին.
«Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի և Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր ՝ հայկական զորքերի, գյուղերի և քաղաքացիական բնակչության խոցման համար: Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են ՝ Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան»,- նշված է հոդվածում։
Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ատելության խոսքը պաշտոնապես օգտագործելու և Արցախում խաղաղ բնակիչների վրա ներկայիս հարձակումների պատճառով Genocide Watch-ը կարծում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ ՝ բնաջնջում և 10 –րդ՝ ժխտողականություն աստիճաններում։
Genocide Watch-ի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է պահանջի, որ Ադրբեջանը դադարեցնի բոլոր հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ և կրակի դադարեցման հրաման տա։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դիմի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին «բարի ծառայությունների» խնդրանքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման համար: Անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո սահմանի։ Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն Ալիևի ռեժիմի կողմից ատելության հրահրումը և ցեղասպանության ժխտումը»,- նշվում է Genocide Watch-ը:
comment.count (0)