mediamax.am: Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:
Քվեբեք նահանջում գործող BRP ընկերությունը, որն առավել հայտնի է որպես Ski-Doo եւ Lynx ձյունագնացների արտադրող, հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում:
BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն Կանադային միջազգային ռադիոյին ասել է, որ տեղեկանալուց անմիջապես հետո իրենք մանրամասն հետաքննություն են սկսել՝ միաժամանակ դադարեցնելով ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:
Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար:
comment.count (0)