Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները և ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում
00:28 - 26 հոկտեմբերի, 2020

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները և ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը․

«Համանախագահները հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, ինչպես նաև մասնակցել են արգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հանդիպմանը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ևս ներկա է եղել հանդիպումներին: 

Համանախագահները կոողմերին հորդորել են անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայի հոկտեմբերի  10-ի հայտարարության բոլոր կետերն անհապաղ իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել համաձայն նրանց ստանձնած պարտավորություններ, որոնք վերահաստատվել են Փարիզում հոկտեմբերի 18-ին: 

Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի մշտադիտարկման պարամետրերը, և համապարփակ լուծման ուղղությամբ բովանդակային տարրերի քննարկում նախաձեռնելը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին համաձայնություն ձեռք բերելու և, ժամանակացույցին համապատասխան, բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու համար, որոնք կբերեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքներին համապատասխան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել