ԱՄՆ․ «Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է»
 |ermenihaber.am|
21:00 - 29 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ․ «Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Սինոփ նահանգում Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ-ի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել։

ԱՄՆ պետքարտուղարի  ռազմական և քաղաքական հարցերով օգնական Ռենե Կլարկ Կուպերը, Վաշինգտոնում լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով S-400-ների թեմային, նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն ադրեն սեղանին է։ 

Նա S-400-ների հարցում Թուրքիայի դիրքորոշումը սադրիչ է որակել։

«Սա շատ իրական ռիսկ է։ Թուրքերը S-400-ների հարցում շարունակում են համառել։ Անշուշտ, S-400-ների փորձարկման հետ կապված պատժամիջոցները սեղանին են»,-ասել է նա։ 

Կուպերը նաև նշել է, որ ԱՄՆ-ի «կարմիր գծերը» կհատվեն այն ժամանակ, երբ Թուրքիան ակտիվացնի S-400 համակարգերը։ Ամեն դեպքում ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ Թուրքիան հրթիռների գործարկման մտքից կհրաժարվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել