Հակամարտության գոտում վարձկանների առկայությունը նրանց ֆինանսավորող պետությունների համար կարող է լուրջ հետևանքներ առաջացնել բազմաթիվ կոնվենցիաներով. Ռուստամ Բադասյան
 |tert.am|
12:42 - 04 նոյեմբերի, 2020

Հակամարտության գոտում վարձկանների առկայությունը նրանց ֆինանսավորող պետությունների համար կարող է լուրջ հետևանքներ առաջացնել բազմաթիվ կոնվենցիաներով. Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: Երեք պետությունների ղեկավարներ կամ արտաքին գործերի ոլորտը համակարգողներ ընդունել են սիրացի վարձկանների առկայությունը հակամարտության գոտում, և սա կարող է առաջացնել տարբեր հետևանքներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով գերեվարված ահաբեկիչներին ու հարցին, թե միջազգային իրավունքի առումով սա Հայաստանին ի՞նչ է տալիս:

Նրա խոսքով՝ բազմաթիվ կոնվենցիաներով, այդ թվում՝ վարձակնների հավաքագրմանը, ֆինանսավորմանը վերաբերող կոնվենցիաներով նախատեսվում են որոշակի ընթացակարգեր:

«Օրինակ՝ այն պետությունները, որոնք ներգրավված կլինեն ահաբեկչության ֆինանսավորմանը, պարտականություններ ունեն ֆինանսական թափանցիկության, նման երևույթների բացահայտման, հետաքննության, հաշիվների սառեցման շրջանակում: Եթե ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու պարտականություն ունեցող պետությունն ինքն է ֆինսանսավորել ահաբեկչությանը կամ զինել վարձկաններին և տեղափոխել հակամարտության գոտի, դա բավականին լուրջ հետևանքներ կարող է առաջացնել բազմաթիվ կոնվենցիաների շրջանակում: Կարող են լինել սանկցիոն միջամտություններ, իրավունքի խախտման ճանաչում հեղինակավոր դատական ատյանների կողմից»,-ասաց նա՝ նշելով, թե կառավարությունում բոլոր հնարավոր իրավական պրոցեսները բավական մանրամասն քննարկվում են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել