80 լրագրող Ստեփանակերտում հայտնվել են թակարդում. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունը |pastinfo.am|

pastinfo.am: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ահազանգել է Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման հերթական դեպքի մասին.

«Տեղի և միջազգային 80 լրագրող Ստեփանակերտում հայտնվել են թակարդում: Լրագրողները առանց իրենց կյանքը վտանգելու չեն կարող Հայաստան հասնել ՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից արձակված կրակի պատճառով:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում ՄԱԿ-ին, ԵԽ-ին և Ադրբեջանին՝ անել ամեն հնարավորը քաղաքացիների տարհանումը թույլ տալու նպատակով»,-ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն