panarmenian.net: Ֆրանսիան՝ հավատարիմ մնալով միջազգային օրենքին, Ադրբեջանին չի վաճառում այնպիսի արտադրանք, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից՝ հարցմանն ի պատասխան։
ԵՄ-ից զենքի արտահանման օնլայն տեղեկատուից պարզ էր դարձել, որ միայն 2019-ին Ֆրանսիայում տրվել է Ադրբեջան ռազմական նշանակության արտադրանք արտահանելու 3 լիցենզիա՝ €216,364,000 արժողությամբ, 2018-ին՝ €921,320,000, 2016-ին՝ €3 մլն-ի։
«Ֆրանսիան բծախնդրորեն հետևում է 1992 թվականից գործող զենքի և զինամթերքի մատակարարումների ԵԱՀԿ էմբարգոյին և չի մատակարարում որևէ զենք կամ սպառազինություն, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդացքում։ Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ավելի պահանջկոտ է իրավիճակի գնահատման հարցում»․- հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։
comment.count (0)