Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել, դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վարագ Սիսեռյան
01:25 - 16 նոյեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել, դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վարագ Սիսեռյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնել է, որ աշխատանքից ազատման դիմում է գրել։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ

  • Աշխատանքից ազատման դիմում գրել
  • Դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել