armtimes.com: Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի ընթացքում բացի Արցախից, լուրջ վնասներ կրեցին նաեւ Հայաստանի մի շարք բնակավայրեր: Առավել շատ տուժեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ, Կութ եւ մի քանի այլ բնակավայրեր:
Պատերազմի ընթացքում թշնամին օրեր շարունակ հրետակոծության տակ պահեց նաեւ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ եւ Գորիսի Խնձորեսկ բնակավայրերը: Դավիթ Բեկի հրետակոծության հետեւանքով նաեւ քաղաքացիական անձինք զոհվեցին ու վիրավորվեցին:
Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Կապանի քաղաքապետարանի ու Սյունիքի մարզպետարանի համատեղ ուժերով ստեղծվել է աշխատանքային խումբ, տեղում գույքագրումներ ու չափագրումներ են արվել պատճառված վնասի մասով. «Դավիթ Բեկ բնակավայրում վնասվել է մոտավոր 50 շենք-շինություն, 7 ավտոմեքենա ու 150 մանր ու խոշոր անասուններ: Ներկայումս կազմվում է նախահաշիվ, որպեսզի մոտավոր գնահատենք պատճառված վնասի չափը գումարային տեսքով»,- հայտնեց փոխմարզպետը՝ ավելացնելով, որ այն ներկայացվելու է Կառավարություն:
Ինչ վերաբերում է հրետակոծության հետեւանքով Խնձորեսկի կրած վնասներին, նա ասաց․ «Հիմնականում վնասվել են տների ապակիներ ու տանիքներ: Կարծում եմ՝ մեր եւ Կառավարության աջակցությամբ ամեն ինչ կանենք, որպեսզի շինությունների վնասները կարողանանք վերացնել, որ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ, իսկ մնացածի մասով կարծում եմ՝ քննարկումների արդյունքում հստակ պատկեր կունենանք»:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)