Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների ակտիվ ներկայացուցիչների հետ
22:29 - 21 նոյեմբերի, 2020

Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների ակտիվ ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը հայտնում է,  որ գրասենյակը սկսել է երկխոսություն սփյուռքի տարբեր համայնքների հետ:

Հետապատերազմյան խնդիրները քննարկելու և համատեղ աշխատանքի համակարգման նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների մի խումբ ակտիվ ներկայացուցիչների հետ:

Երկու ժամից ավելի տևած քննարկման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել լիովին ներգրավված լինել Հայաստանի և Արցախի վերականգնման և զարգացման, պատերազմի հետևանքների վերացման, վիրավորների ապաքինման, կարիքավոր ընտանիքներին աջակցման գործընթացներին:

Բոլոր միակամ են եղել, որ այս պայմաններում ամենակարևորը միասնականությունն ու Հայաստանում կայունության հաստատումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել