Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ |armenpress.am|
19:41 - 23 նոյեմբերի, 2020

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպա է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորված սպան տեղափոխվել է հոսպիտալ, նրան կյանքին վտանգ չի սպառնում:

 

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է նաև, որ պայթյունից տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ։ Մահացել է ադրբեջանցի զինծառայող։  

Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Արցախի ԱԻՊԾ, Ադրբեջանի զինված ուժերի,  ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները որոնելիս են եղել մարտերում զոհվածների մարմինները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել