1lurer.am: Սպանվել է Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն:
«Այսօր կեսօրին զինված ահաբեկիչները հարձակվեցին պաշտպանության նախարարության նորարարական հետազոտական կազմակերպության ղեկավարի վրա: Նրա անվտանգության ծառայության և ահաբեկիչների բախման ժամանակ Մոհսեն Ֆախրիզադեն ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել ֆիզիկոսի կյանքը:
comment.count (0)