Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ
20:20 - 01 դեկտեմբերի, 2020

Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ

Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է կմնա Կապան համայնքի տարածքում»,- ասված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել