Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամը 12։00-ը ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու
17:57 - 05 դեկտեմբերի, 2020

Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամը 12։00-ը ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու

Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ կառավարական առանաձնատան դիմաց ներկայացրեց «Հայրենիքի փկրության շարժման» պահանջը։

«Պահանջը հետևայլան է․ մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական  քննարկի և որոշում ընդունի․ հրաժարական տա և հեռանա»,- ասաց նա։

Սաղաթելյանը հայտնեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։ 

Հանրահավաքն այսպիսով ավարտվեց։

Նշենք, որ շարժման՝ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Վերջինս այսօր՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, ներկայացրեց այն խնդիրները, որ կան ստեղծվելիք ժամանակավոր կառավարության առջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել