tert.am: Ուկրաինայի Սահմանադրական դատարանը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

Մասնավորապես, ՍԴ-ն իր որոշման հիմնավորման մեջ նշել է, որ երկրի նախագահը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից՝ ստորագրելով հրամանագիր Ուկրաինայի Սահմանադրական դատարանի ղեկավար Ալեքսանդր Տուպիցկիին պաշտոնից հեռացնելու մասին:

Նախորդ օրը պետության ղեկավարը Ալեքսանդր Տուպիցկիին երկու ամսով հեռացրել է զբաղեցրած պաշտոնից՝  վկային կաշառք տալու և դիտավորյալ կեղծ ցուցմունք տալու կասկածների պատճառով:

Միաժամանակ շեշտվել է, որ սա ոչ թե աշխատանքից ազատում է, այլ ժամանակավոր միջոց:
Ավելի վաղ Տուպիցկիի դեմ հարուցվել էին մի քանի քրեական գործեր:

Տուպիցկին իր դեմ կատարվածը որակել է ճնշում: