Մոսկվա ժամանելուց հետո ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին |hetq.am|
09:14 - 18 հունվարի, 2021

Մոսկվա ժամանելուց հետո ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին |hetq.am|

hetq.am: Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը նոր էր վերադարձել Գերմանիայից։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Գերմանիայում Նավալնին բուժվում էր 2020 թվականի օգոստոսի թունավորումից հետո։ 

Ի սկզբանե ոստիկանները հրաժարվել են հայտնել Նավալնուն, թե արդյոք վերջինս ձերբակալվում է։ Նրանք նաև արգելել են Նավալնու փաստաբանին մոտենալ ընդդիմադիր գործչին, որը ժամանել էր նրա հետ միևնույն թռիչքով։ Ավելի ուշ, ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը հաստատել է Նավալնու ձերբակալությունը։ 

Ավելի վաղ, ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը Նավալնու նկատմամբ Ռուսաստանի տարածքում հետախուզում էր հայտարարել։ Ռուսական գերատեսչությունում կարծում են, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը խախտել է «Իվ Ռոշե» գործով պայմանական ազատազրկման կանոնները՝ ռուսական իրավապահ մարմիններ չներկայանալով նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս էր գրվել գերմանական կլինիկայից։ Ռուսական գերատեսչությունը պահանջում է չեղարկել Նավալնու պայմանական ազատազրկումը, և այն փոխարինել 3,5 տարվա իրական ազատազրկմամբ՝ ուղղիչ աշխատանքային գաղութում։ Դատական նիստը, որտեղ կքննվի ռուսական գերատեսչության պահանջը, նշանակված է հունվարի 29-ին։

Բացի այդ, 2020 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ խարդախության մեղադրանքով քրեական գործ է հարուցել Նավալնու նկատմամբ։ Քննչական կոմիտեի վարկածով՝ քաղաքական գործիչն իր հայեցողությամբ է ծախսել այն գումարները, որոնք քաղաքացիները նվիրաբերել են Նավալնու հետ կապ ունեցող հիմնադրամներին՝ կոնկրետ նպատակներով։ Վերջինս ժխտում է այդ փաստը։ Ընդ որում, այս գործով քննչական մարմինը դեռևս չի ընտրել խափանման միջոց։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել