Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից․ նախագահը ստորագրել է նոր նախարար նշանակելու հրամանագիրը
17:20 - 18 հունվարի, 2021

Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից․ նախագահը ստորագրել է նոր նախարար նշանակելու հրամանագիրը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն  ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից, և նրա փոխարեն նշանակել Անահիտ Ավանեսյանին։
 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Թորոսյանը ազատվել է պաշտոնից, իսկ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել