Սյունեցիները փակել են ճանապարհը Վազգեն Մանուկյանի և 17 կուսակցությունների անդամների առջև |1lurer.am|
14:40 - 19 հունվարի, 2021

Սյունեցիները փակել են ճանապարհը Վազգեն Մանուկյանի և 17 կուսակցությունների անդամների առջև |1lurer.am|

1lurer.am: Սյունեցիները փակել են Սյունիքի մարզ մտնող ճանապարհը և թույլ չեն տալիս Վազգեն Մանուկյանին և 17 կուսակցությունների անդամներին շարունակել ճանապարհը: 

Ճանապարհը բացելու համար քաղաքացիների հետ բանակցություններ են վարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները:

Քաղաքացիներն ասում են, որ սյունեցիները համախմբված ընտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պահանջում են նրանց հետ գնալ:

«Մենք ենք ստեղ ապրում, դուք եք եկել, խոսում եք Սյունիքի սահմանազատման մասին»,- ասաց քաղաքացիներից մեկը:    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել