Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում. Առաքելյան
 |1lurer.am|
19:52 - 20 հունվարի, 2021

Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում. Առաքելյան |1lurer.am|

1lurer.am: Սոցիալական ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունը մնում է առաջնահերթ, սակայն նախորդ տարի երկու ճգնաժամի՝ համավարակի և պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները առնվազն սոցիալական ոլորտում, կարճաժամկետ հատվածում փոփոխությունների ենթարկեցին մեր առաջնահերթությունները, որի ուղղությամբ այս պահին մեծ աշխատանքներ են տարվում: Մեծ հաշվով, կարևորագույն սկզբունքները, որը նաև նախարարությունում իմ աշխատանքում ներգրավվելու ժամանակվանից ֆիքսել ենք՝ մաքսիմում իրականացնել պետության կողմից մատուցված ծառայությունները հարմար և արագ, քանի որ խնդիրն այն է, որ ոչ միայն քաղաքացիներին տրամադրենք անհրաժեշտ սոցիալական աջակցությունը, այլ այդ աջակցությունը տրամադրման գործընթացքում ավելորդ քաշքշուկներից և խնդիրներից պահենք: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Այս պահին արցախցիների զգալի մասն արդեն իր բնակությունը շարունակում է Արցախում, և մեր սոցիալական ծրագրերի զգալի մասը Արցախի կառավարության հետ ենք իրականացնում հենց Արցախում, իսկ քաղաքացիների այն խումբը, որը կորցրել է իրենց բնակավայրերը, գտնվելով ՀՀ-ում, ստանում է անհրաժեշտ սոցիալական աջակցություն և կշարունակի ստանալ այնքան, ինչքան դրա կարիքը կա, սակայն երկարաժամկետ հատվածում մեր գլխավոր ռազմավարությունը, որի շուրջ աշխատում ենք ԱՀ կառավարության հետ, այդ մարդկանց վերաբնակեցումն է Արցախում՝ նոր կացարանների կառուցման մրջոցով: 

Հարցին՝ քանի՞ արցախցի կա այս պահին Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ այդ թիվը հասնում է մինչր 40 հազարի:

«Կարելի է ֆիքսել, որ 90-100 հազար արցախցի այս պահին վերադարձել է Արցախ»,- հայտնեց Առաքելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել