Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը
 |armtimes.com|
21:04 - 20 հունվարի, 2021

Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոոզեֆ Բայդենն արդեն երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը:

Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ նախատեսված ժամին, րոպեների ճշգրտությամբ: Բայդենը, Հարրիսի նման, երդվեց՝ Կապիտոլիումի աստիճաններին:

Նա հավատարմության երդում տվեց սահմանադրությանը և երկրին:

Բայդենը համայն Ամերիկայի առաջ երդվեց՝ արտաբերելով հետեւյալը.

«Ես ՝ Ջոզեֆ Ռոբինետ Բայդեն կրտսերը, հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն հանդես եմ գալու որպես ԱՄՆ նախագահ և ամբողջ ուժով ծառայելու, պահպանելու և պաշտպանելու եմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը: Թող Աստված օգնի ինձ»:

Բայդենը երդվեց՝ ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա, որն իր առջևում էր պահել  կինը ՝ Ջիլլ Բայդենը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել