Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողներից են. նրանց առողջական վիճակը լավ է |armenpress.am|

armenpress.am: Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

«Անուն-ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա»- ասաց Ավագյանը՝ ավելացնելով, որ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։

«Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ», – ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն