Վահան Բադասյանը ձերբակալվել է. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար |armtimes.com|
11:15 - 29 հունվարի, 2021

Վահան Բադասյանը ձերբակալվել է. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար |armtimes.com|

armtimes.com: Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Այդ մասին մեր հարցին ի պատասխան հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: 

Հարցին, թե ինչ գործի շրջանակներում է ազատամարտիկը ձերբակալվել՝ ԱԱԾ-ից չպատասխանեցին:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը երեկ մեր զրույցում տեղեկացրել էր, որ Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել