6-7 բալանոց երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք․ ՀՀ ԱԻՆ
20:15 - 05 փետրվարի, 2021

6-7 բալանոց երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք․ ՀՀ ԱԻՆ

Սույն թվականի փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6  բալ ուժգնությամբ, Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել