tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ կարևոր է փոխգործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ, որպեսզի այդ պետություններում արտադրված պատվաստանյութերը մասնակցեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը:

«Մենք պետք է աշխատենք չինացիների և ռուսների հետ` ապահովելու, որ իրենց գիտնականների կողմից մշակված պատվաստանյութերը ներառվեն համաճարակի դեմ պայքարի նշանակալի բազմակողմանի ջանքերում`ԱՀԿ-ի կողմից հաստատվելուց հետո»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ վիրուսի դեմ «համաշխարհային պատերազմը» կարելի է հաղթել միայն միջազգային լայն համագործակցության միջոցով: